Քեսսի Վենտուրան, որը նախկինում դատական հայց էր ներկայացրել Շոն «Դիդի» Քոմբսի դեմ, հայտարարել է, որ այլևս չի բնակվում ԱՄՆ-ում և չի պատրաստվում վերադառնալ այնտեղ։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է TMZ-ի հրապարակումից, որի համաձայն՝ դատարան են ներկայացվել գործին առնչվող նոր փաստաթղթեր։
Դատարան ներկայացված հայտարարության մեջ Քեսսին նշել է, որ այժմ բնակվում է Միացյալ Նահանգներից դուրս, սակայն չի հստակեցրել, թե որ երկրում։ Միաժամանակ, շարունակվում են Դիդիի շուրջ աղմկահարույց բացահայտումները․ գործով ներգրավված տղամարդ էսկորտ Քլեյթոն Հովարդը պնդում է, որ ենթարկվել է սեռական և հոգեբանական բռնության։
Նոր փաստաթղթերում Քեսսին նաև ներկայացրել է հաղորդագրություն, որն, ըստ նրա, Հովարդը 2023 թվականին ուղարկել էր իր ամուսնուն՝ Ալեքս Ֆայնին՝ աջակցություն հայտնելով և հաստատելով, որ ականատես է եղել նրա նկատմամբ բռնությունների։

Հիշեցնենք, որ Քեսսին Դիդիի դեմ ներկայացրած հայցի շրջանակում ստացել էր 20 միլիոն դոլարի փոխհատուցում, ինչպես նաև լրացուցիչ փոխհատուցում հյուրանոցից, որտեղ տեսախցիկները ֆիքսել էին նրա նկատմամբ բռնության տեսարանները։
