Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը  օգոստոսի 6-ին կարգադրություններ է ստորագրել, որոնցում ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին 2026 թվականի օգոստոսի 10-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին 2026 թվականի օգոստոսի 10-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ասլանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Հակոբյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից