Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություն. վարձակալները կարող են ճանաչվել անօթևան

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող նոր փոփոխությունների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից զգալիորեն փոխվում է «անօթևան» հասկացության մեկնաբանությունը։

Կարդացեք նաև՝

Նոր կարգավորմամբ՝ վարձակալությամբ բնակարանում ապրող անձը կամ ընտանիքը կարող է համարվել անօթևան՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Սա նշանակում է, որ նման անձինք նույնպես կարող են ընդգրկվել կացարանով ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերում։

Փոփոխությունների նպատակն է ավելի լայն և հասցեական դարձնել սոցիալական աջակցության համակարգը՝ հատկապես բնակարանային խոցելիություն ունեցող խմբերի համար։

Նոր համակարգի ամբողջական ներդրումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 1-ից։