Մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և վերադարձվել ծնողներին

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանների հետևողական և օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է արագ հայտնաբերել Երևանում կորած 4-ամյա երեխային։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։

Հունիսի 2-ին մանկապարտեզներից մեկի տարածքից անհետացած սանի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սկսել են որոնողական միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց երեխան հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։

Ըստ հաղորդագրության՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։