Գարեգին Երկրորդը հանդիպել է արցախահայության ներկայացուցիչների հետ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած սոցիալական և կենցաղային խնդիրները, նրանց հոգևոր աջակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող քայլերը։