Ամռան գլխավոր թրենդը․ կարճացված ջինսերը կրկին նորաձևության կենտրոնում են

Ամառային շոգ եղանակին շատերը փորձում են խուսափել ջինսերից՝ դրանք համարելով ծանր և անհարմար։ Սակայն նորաձևության մասնագետները վստահեցնում են՝ ամբողջովին հրաժարվել ջինսերից պետք չէ, քանի որ կա կատարյալ այլընտրանք՝ կարճացված (cropped) ջինսերը, ըստ ELLE․com-ի:

Այս մոդելը դարձել է 2026-ի ամառային սեզոնի ամենապահանջված լուծումներից մեկը։ Դրանք միավորում են դասական ջինսի հարմարավետությունն ու ամառային թեթևությունը՝ շնորհիվ կարճ կտրվածքի, որը թույլ է տալիս ոտքերին «շնչել» և ավելի ազատ շարժվել։

Ինչու են կարճացված ջինսերը այսքան տարածված

Cropped ջինսերի գլխավոր առավելությունը դրանց բազմաֆունկցիոնալությունն է։ Դրանք հեշտ համադրվում են թե՛ ամենօրյա, թե՛ ավելի կոկիկ կերպարների հետ։ Բացի այդ՝ այս մոդելը հիանալի է տարբեր տեսակի ամառային կոշիկների հետ՝ սանդալներ, բալետկաներ, լոֆերներ կամ նույնիսկ պարզ շլոպաններ։

Կարդացեք նաև



Մասնագետների խոսքով՝ ճիշտ ընտրված երկարությունը պետք է հասնի սրունքի միջին հատվածին կամ փոքր-ինչ վերև, ինչը ստեղծում է ոճային ու հավասարակշռված տեսք։Ոճային տարբերակներ

Այս սեզոնին առանձնանում են մի քանի հիմնական տարբերակներ՝

Ուղիղ կտրվածքով cropped ջինսեր – դասական և համադրվող գրեթե ամեն ինչի հետ
Լայն մոդելներ – ավելի ազատ ու ժամանակակից տեսք
Flare տարբերակներ – թեթև ռետրո շունչ հաղորդող լուծում
Բաց գույներ և սպիտակ ջինսեր – առավել ամառային և թեթև զգացողության համար

Cropped ջինսերը հեշտությամբ կարելի է համադրել պարզ T-shirt-երի, վերնաշապիկների կամ բլեյզերների հետ։ Ամառային առօրյայում դրանք հարմար են թե՛ զբոսանքների, թե՛ աշխատանքի կամ ճանապարհորդությունների համար։