Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը՝ ժամը 15:00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։
Հիշեցնենք, որ դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։
