«Նուբարաշեն» ՔԿՀ-ն կփակվի

Ունենք հստակ որոշում, և դա վաղուց է ընդունված, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել, բայց դրա համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են: Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ…

Տեսնել ավելին

ԿԸՀ նախագահ․ 5–6 տեխնիկական սխալ է եղել, բայց հունիսի 14-ին արդյունքները կլինեն ճշգրիտ

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը անդրադարձել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին։ Նա պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ պարզաբանելով, թե երբ են վերջնականապես ամփոփվելու ընտրությունների արդյունքները։ Հովակիմյանի խոսքով՝ նախնական փուլում գրանցվել են որոշ տեխնիկական սխալներ, սակայն դրանք եղել…

Տեսնել ավելին

Ռոսսելխոզնադզորը ամսական մոնիտորինգ է իրականացնում հայկական արտադրանքի նկատմամբ․ Դանկվերտ

Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ «Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների…

Տեսնել ավելին

Հանրայինի շուրջ վեճը շարունակվում է․ Լուսինե Թովմասյանը ներկայացրել է նոր մանրամասներ

Հանրային հեռուստաընկերության և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի միջև ծագած տարաձայնությունները նոր զարգացում են ստացել։ Թովմասյանը հրապարակային գրառմամբ հակադարձել է Հանրայինի պարզաբանմանը՝ պնդելով, որ ներկայացված տեղեկությունները չեն արտացոլում իրադարձությունների ամբողջ պատկերը։Հաղորդավարը հայտարարել է, որ Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն անձամբ իրեն տեղեկացրել է, որ Առաջին ալիքի հաղորդավարի համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ անընդունելի…

Տեսնել ավելին

Հոսանքի լայնածավալ անջատումներ՝ տեսեք՝ ձեր հասցեն ցանկում կա՞

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-15:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1/1, 2, 6, 4/5, 4/7, 7/1, 8/3, 8/8 10, 10ա հասցեներ, 11:00-17:00 Սարի Թաղ 17-24 փողոցներ մասնակի, 10:00-13:00 Դեմիրճյան փողոց 23, 25 շենքեր, 10:00-13:00 Դեմիրճյան փողոց 17, 19,…

Տեսնել ավելին

Արայիկ Հարությունյանի գործը Բաքվում․ պաշտպանությունը պահանջել է ազատել նրան մեղադրանքից

Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում նախկին ԼՂ ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին նրան անմեղ ճանաչել՝ պնդելով, որ ներկայացված մեղադրանքներն ու ապացույցները բավարար չեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին Օբյեկտիվ․am տեղեկանում է Ադրբեջանական մամուլից։ Նույն գործընթացում պաշտպանները պահանջել են արդարացման որոշում կայացնել նաև մյուս մեղադրյալների նկատմամբ։ Այնուամենայնիվ, դատավարության ավարտական փուլում դատարանը…

Տեսնել ավելին

Pregomesh-ի ցուցափեղկի շուրջ սկանդալ․ քաղաքապետարանը պահանջում է ապամոնտաժում

Երևանի Աբովյան փողոցում գտնվող Pregomesh խանութի ցուցափեղկում տեղադրված գովազդային տարրի շուրջ իրավիճակը շարունակում է քննարկման թեմա մնալ։ Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում նշել է, որ տվյալ հատվածում տեղադրված կառուցվածքը համարվում է ինքնակամ արտաքին գովազդ և ենթակա է ապամոնտաժման։ Նրա խոսքով՝ տնտեսվարողը չունի համապատասխան թույլտվություն ցուցափեղկում նման գովազդ տեղադրելու համար,…

Տեսնել ավելին

ԱԺ պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՔԿ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ…

Տեսնել ավելին

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ

Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին…

Տեսնել ավելին

ՀՀ ընտանեկան օրենսգիրք․ երբ է նախկին ամուսինը պարտավոր աջակցել մյուսին

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ նախկին ամուսինների միջև ալիմենտի պարտավորությունը կարող է տարածվել ոչ միայն երեխաների, այլ նաև նախկին ամուսնու կամ կնոջ վրա՝ որոշակի պայմանների առկայության դեպքում։ Օրենքի 78-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ նախկին ամուսինը կարող է դատական կարգով պարտավորվել ֆինանսական աջակցություն ցուցաբերել մյուս կողմին, եթե վերջինս ունի բավարար նյութական միջոցներ։ Մասնավորապես, նախկին կինը…

Տեսնել ավելին