«Պրեգոմեշ»-ի ցուցափեղկի շուրջ աղմուկը քաղաքականացվում է․ քաղաքապետարանը նոր պարզաբանում է ներկայացրել
Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ անդրադարձել է «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին տեղադրված գովազդային տարրի շուրջ առաջացած քննարկումներին՝ ընդգծելով, որ խնդիրը բացառապես օրենքի պահանջների պահպանման տիրույթում է և որևէ քաղաքական կամ կրոնական ենթատեքստ չունի։ Քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտարարել է, որ Երևանում գործում է օրենքի գերակայություն, և այն վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ…
