«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 10-ին Երևանում ժամանակավոր ջրանջատում է նախատեսվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 16:00-ից մինչև 18:00 կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը՝
Պ. Տիչինայի փողոց, Ոսկանյան փողոց, ինչպես նաև Սեբաստիա 6-6/7, 8-8/8, 10-18Ա և 20-23 շենքեր։
Ընկերությունը հայցում է բնակիչների ներողամտությունը պատճառված անհարմարության համար և շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար։
Հիշեցնենք, որ ջրամատակարարման նման վթարային ընդհատումները սովորաբար կապված են համակարգի տեխնիկական վերանորոգման կամ արտահոսքերի վերացման աշխատանքների հետ։
