ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժեղ hարված կհասցնի Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «այս գիշեր շատ հզոր հարվածներ կհասցնի Իրանին»։ Համապատասխան գրառումը նա կատարել է իր սոցիալական հարթակում՝ Truth Social։ Թրամփը նաև հայտնել է Իրանի Խարգ կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու մտադրության մասին։ Կղզում գտնվում են Իրանի կարևորագույն նավթային ենթակառուցվածքներն ու արտահանման օբյեկտները։ Թրամփի հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ կամ լրացուցիչ…

Տեսնել ավելին

Կառավարությունը վերանայում է ակցիզային հարկերը․ բարձրանում են ծխախոտի և ալկոհոլի դրույքաչափերը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել ակցիզային հարկի դրույքաչափերը մի շարք ապրանքների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել անուղղակի հարկային բեռը, ապահովել լրացուցիչ հարկային եկամուտներ և համապատասխանեցնել դրույքաչափերը ԵՏՄ հարկային քաղաքականության շրջանակներում։ Օրինագծով նախատեսվում է նաև ակցիզային հարկի ինդեքսավորում՝ հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող գնաճը։ Ըստ առաջարկվող…

Տեսնել ավելին

«Ուժեղ Հայաստանը» դիմելու է ԿԸՀ-ին՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու և ՔՊ-ի ձայները վերանայելու պահանջով

«Ուժեղ Հայաստանը» դաշինքը նախատեսում է վաղը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները։ Դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ արձագանքի բացակայության դեպքում իրենք կդիմեն Սահմանադրական դատարան։ Նա նշել է, որ իրենց գնահատմամբ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է ՔՊ-ի ստացած ձայների զգալի անկում, ինչպես նաև…

Տեսնել ավելին

Կառավարությունը հաստատել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն և հետբուհական կրթության 2026/2027 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության տեղերը։ Մագիստրատուրայի ընդունելության համար հատկացվել է 1280 տեղ, որոնցից 1058-ը՝ պետական բուհերին։ Նախատեսված է նաև պահուստային 3 տեղ, որոնք կբաշխվեն մրցույթի ընթացքում հավասար ՄՈԳ կամ ԲՏՃՄ ուղղություններով առավել բարձր արդյունք ցուցաբերած դիմորդների…

Տեսնել ավելին

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումն ու տարանցումը

Ռոսսելխոզնադզորը հայտարարում է, որ 2026 թվականի հունիսի 12-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանի ծագում և ուղարկման վայր ունեցող ամբողջ կարանտինային վերահսկման ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Գերատեսչության հաղորդմամբ՝ որոշումը կգործի մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության և հետագծելիության հստակ վերահսկողական մեխանիզմների ձևավորումը։ Նշվում է, որ սահմանափակումները կապված են կարանտինային օբյեկտների…

Տեսնել ավելին

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն…

Տեսնել ավելին

Ընտանեկան բռնություն գործադրած անձինք Հայաստանում կհսկվեն էլեկտրոնային թևնոցներով

Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության նպատակով կներդրվի էլեկտրոնային հսկողության համակարգ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հերթական նիստում։ Ծրագրի շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների համար նախատեսվում է ձեռք բերել 120 էլեկտրոնային հսկողության միջոցների՝ թևնոցների հավաքածու և անհրաժեշտ ծրագրային համակարգ։ Այդ նպատակով Կառավարությունը կհատկացնի 304,7 մլն դրամ։ Նոր համակարգը հնարավորություն կտա ոստիկանությանը GPS…

Տեսնել ավելին

ՔԿ․ քրեական վարույթ է նախաձեռնվել ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքով, ընթանում է նախաքննություն

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հունիսի 10-ին տեղի ունեցած Պաշտպանության նախարարության սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։ Այս պահին կատարվում է նախաքննություն, և իրավապահ մարմինները աշխատում են մահվան հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ…

Տեսնել ավելին

Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին․ «Ստիպված կլինենք ընդունել այդ որոշումը»

Կառավարության ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանի անդամակցության շուրջ հնչող հայտարարությունները։ Լրագրողի հարցին, թե ՀԱՊԿ-ից արձագանքներ են հնչում Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման վերաբերյալ, և արդյոք այդ միտումը կարող է հանգեցնել Հայաստանի հեռացմանը կազմակերպությունից, վարչապետը պատասխանել է, որ նման մեխանիզմ գոյություն ունի։ «ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է,…

Տեսնել ավելին

2022-ին ինքնասպանություն համարված դեպքը պարզվել է սպանություն. ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը

Չորս տարի անց նոր հանգամանքներ են բացահայտվել 2022 թվականի հունվարին Երևանում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ դեպքը ոչ թե ինքնասպանություն է եղել, ինչպես սկզբում էր ներկայացվում, այլ՝ նախնական համաձայնությամբ կատարված սպանություն։Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի…

Տեսնել ավելին