ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժեղ hարված կհասցնի Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «այս գիշեր շատ հզոր հարվածներ կհասցնի Իրանին»։

Համապատասխան գրառումը նա կատարել է իր սոցիալական հարթակում՝ Truth Social։

Թրամփը նաև հայտնել է Իրանի Խարգ կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու մտադրության մասին։ Կղզում գտնվում են Իրանի կարևորագույն նավթային ենթակառուցվածքներն ու արտահանման օբյեկտները։

Թրամփի հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ կամ լրացուցիչ պարզաբանումներ դեռևս չեն հրապարակվել։ Նշված տեղեկությունների իսկությունը և դրանց հնարավոր իրականացումը պաշտոնական աղբյուրների կողմից առայժմ չեն հաստատվել։