Նիկոլ Փաշինյանը և Պուտինը հանդիպել են

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ․ «Համոզված եմ, որ ՀՀ և ՌԴ ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»,- ասված է ուղերձում։

Տեսնել ավելին

Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Միաժամանակ, ժամը 13:00-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք է հայտարարել ԿԸՀ-ի շենքի մոտ։Քաղաքական այս ակտիվությունը հետևում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու որոշմանը։ Ըստ տարածվող գնահատականների՝ այդ որոշման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է կորցնել նոր Ազգային ժողով անցնելու հնարավորությունը,…

Տեսնել ավելին

Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է. նրա տանը քննչական գործողություններ են իրականացվել պետական դավաճանության գործով

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը գտնվում է քննչական բաժնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Գրիգոր Իսկանդարյանը։Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում իրականացվել են քննչական գործողություններ։ Դրանք կատարվել են Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Տեսնել ավելին

ՔԿԾ-ն հերքում է կալանավորների ծեծի մասին հրապարակումը և պահանջում անհապաղ հերքում

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում են՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։ «Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային ո՛րևէ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ ո՛րևէ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։Հրապարակման…

Տեսնել ավելին

Ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները կամավոր հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:  Լոռու մարզի Շենավան գյուղի 57-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել է ապօրինի պահվող երկփողանի հրազեն և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Մուշի բաժնի…

Տեսնել ավելին

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամով ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 12-ին ժամը 08:00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ և Այնթապ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27-րդ, 28-րդ և 29-րդ փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների, ինչպես նաև «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը։ Ընկերությունից հայտնում են նաև, որ…

Տեսնել ավելին

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի արդյունքները և գործը ուղարկել դատախազություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2026թ․ հունիսի 11-ի՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխանաբար N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։ Հանձնաժողովն անվավեր է ճանաչել…

Տեսնել ավելին

ՀԱԿ-ը հայտարարում է՝ 2026-ի ընտրությունները չեն եղել ազատ և արդար

այ Ազգային Կոնգերսը հայտարարություն է տարածել Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն…

Տեսնել ավելին

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Մասնավորապես, այս տեղամասի հանձնաժողովի նախագահը 20։00–ից հետո թույլատրել է ընտրողների մուտքը տեղամաս։ Նյութերն ուղարկվել են դատախազություն։

Տեսնել ավելին