«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը գտնվում է քննչական բաժնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Գրիգոր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում իրականացվել են քննչական գործողություններ։ Դրանք կատարվել են Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է. նրա տանը քննչական գործողություններ են իրականացվել պետական դավաճանության գործով
