Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը և Պուտինը հանդիպել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ․

«Համոզված եմ, որ ՀՀ և ՌԴ ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»,- ասված է ուղերձում։