ԿԳՄՍՆ-ն սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը 2026–2027 ուսումնական տարվա համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ԿԳՄՍ նախարարություն, մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը՝ 2026–2027 ուսումնական տարվա համար։

Ընդունելությունը վերաբերում է ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերին։

Բարձրագույն կրթություն

Հայտագրման գործընթացը իրականացվում է առցանց՝ fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով։

Դիմելու ժամկետներ

  • Անվճար բակալավր (հայագիտական, մանկավարժական, արվեստ)՝ 2026 թ. հունիսի 22 – օգոստոսի 24
  • Վճարովի բակալավր և ինտեգրացված ծրագրեր՝ հունիսի 22 – սեպտեմբերի 30
  • Վճարովի մագիստրատուրա՝ հունիսի 22 – հոկտեմբերի 15
  • Հեռակա ուսուցում (բակալավր և մագիստրոս)՝ հունիսի 22 – հոկտեմբերի 16
  • Դոկտորական ծրագրեր՝ հունիսի 22 – նոյեմբերի 13

Հարթակում հասանելի են բուհերը, կրթական ծրագրերը և մասնագիտությունների ցանկը։ Դիմորդները կարող են օգտվել նաև ուղեցույցից՝ փաստաթղթերի ներկայացման կարգը հասկանալու համար։

Քոլեջների ընդունելություն

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդները ՄԿՈՒ հաստատություններ ընդունվելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնեն անմիջապես ԿԳՄՍ նախարարություն։

Դիմելու ժամկետներ

  • Առկա ուսուցում՝ 2026 թ. հուլիսի 1 – օգոստոսի 10
  • Հեռակա ուսուցում՝ 2026 թ. հուլիսի 1 – նոյեմբերի 10

Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ secretariat@escs.am հասցեին կամ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի հետ կապերի վարչություն։

Ընդունելությունը կատարվում է աշխատանքային օրերին՝ 10:00–17:00 (ընդմիջում՝ 13:00–14:00)։

Լրացուցիչ տեղեկություններ

  • ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին՝ +374 10 599 699 (647, 646)
  • fs.emis.am համակարգի տեխնիկական աջակցություն՝ +374 10 578 455