Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը անդրադարձել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին։
Նա պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ պարզաբանելով, թե երբ են վերջնականապես ամփոփվելու ընտրությունների արդյունքները։
Հովակիմյանի խոսքով՝ նախնական փուլում գրանցվել են որոշ տեխնիկական սխալներ, սակայն դրանք եղել են սահմանափակ՝ ընդամենը 5–6 դեպք։
«Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց հիմա ունենք իրավիճակ, որ 1 ձայնն էլ կարող է որոշիչ լինել, դրա համար էլ բոլորը լարված են։ Մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա։ Եղել են տեխնիկական սխալներ, դրա համար էլ այդ փուլը կոչվում է «նախնական արդյունքներ»․ հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց։ Դրանից հետո իրականացվում են ճշգրտումներ»,– նշել է ԿԸՀ նախագահը։
Նրա խոսքով՝ բոլոր տվյալները վերջնական և ճշգրիտ ձևով կհրապարակվեն հունիսի 14-ին։
