ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Հայաստանին խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում։
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։ ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում»,- նշել է Ռուբիոն։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել համագործակցությունը Երևանի հետ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման ուղղությամբ՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
