Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հունիսի 9-ին կքննարկեն վերահաշվարկի դիմումները, իսկ ժամը 14:00-ից կմեկնարկեն ընտրությունների արդյունքների վերահաշվարկի աշխատանքները։
Նիստերը կհեռարձակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ «ԸԸՀ նիստեր» բաժնում։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կմեկնարկեն հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ից։ Վերահաշվարկն իրականացվելու է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ։
Նիստերը բաց են այն անձանց համար, որոնք իրավունք ունեն ներկա գտնվել ԸԸՀ նիստերին։ Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական և անձը հաստատող փաստաթուղթ
