Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտված նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը։Ըստ ՔԿ-ի՝ 2026 թվականի մայիսի 27-ին, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ղուկասյանը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հրաժարվել է կատարել ուղեկցող ոստիկանի…

Տեսնել ավելին

Արտերկրում սովորողներին նոր հնարավորություն. կառավարությունը փոխում է զինծառայության տարկետման կարգը

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Obyektive.am-ը նախագիծն ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am հարթակում։ Նախագծով առաջարկվում է արտերկրում կրթություն ստացող և օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած…

Տեսնել ավելին

Զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա․ Տուլայում վնասվել է քիմիական ձեռնարկություն

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հունիսի 26-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ռուսաստանի մի շարք շրջաններին, այդ թվում՝ Մոսկվային, բռնակցված Ղրիմին և Տուլայի մարզին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է շուրջ 660 ԱԹՍ։ Տուլայի մարզում թիրախ է դարձել Նովոմոսկովսկի «Ազոտ» քիմիական գործարանը։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածներից հետո լսվել են բազմաթիվ պայթյուններ, հաղորդվել է նաև…

Տեսնել ավելին

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ և օրենսդրական փաթեթներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 25-ին ստորագրել է մի շարք օրենքներ և օրենսդրական փաթեթներ, որոնք վերաբերում են արդարադատության, ճանապարհային անվտանգության, տեղական ինքնակառավարման, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ ոլորտների կարգավորումներին։ Ստորագրված փաստաթղթերի թվում են՝ Նախագահի կողմից ստորագրված օրենքները նպատակ ունեն կատարելագործել մի շարք ոլորտների իրավական կարգավորումները և ապահովել ընդունված օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։

Տեսնել ավելին

Վենեսուելայի երկրաշարժից տուժել են 2 հայ ընտանիք․ կան վիրավորներ և անհետ կորածներ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադիր հետևում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև առաջացած դժվարություններին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Ըստ փոխանցված տեղեկությունների՝ երկրաշարժը ծանր ցնցում է առաջացրել, իսկ նյութական և մարդկային վնասները զգալի են։ Վնասվել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ․ ավերվել են երկու հայ ընտանիքների տներ, կան վիրավորներ և…

Տեսնել ավելին

Տուգանքները կարող են կրճատվել մինչև 50%․ ինչ համակարգ է գործարկվել

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսի 1-ից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է roadpolice.am կայքում ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը, ինչից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կուղարկվի էլեկտրոնային փոստին՝ արդեն 20 տոկոս նվազեցված տուգանքով։ Հիշեցնենք՝ համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Գործարկման պահից՝…

Տեսնել ավելին

Հայտնի է ԱԺ նախագահի թեկնածուի անունը

Իշխող կուսակցության վարչության նիստում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- հայտարարել է վարչապետը։ Նշվում է, որ թեկնածուների թվում եղել են նաև Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը։ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը…

Տեսնել ավելին

Դատախազը ԿԸՀ-ին դիմել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար

Դատախազը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Այս մասին Obyektive.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանը փորձել էր Զվարթնոց միջազգային օդանավակայանից մեկնել Հայաստանի Հանրապետությունից, սակայն իրավապահ մարմինները թույլ չէին տվել նրան լքել երկիրը։ Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ…

Տեսնել ավելին

Դերասանուհի Անժելա Սարգսյանի դուստրը ամուսնանում է․ լուսանկարներ

Այսօր ուրախ և հիշարժան օր է դերասանուհի Անժելա Սարգսյանի ընտանիքում։ Նրա դստեր հարսանեկան արարողությունն է, և դերասանուհին արդեն կիսվել է հարսնացուի առաջին կադրերով։ Անժելա Սարգսյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է հարսնացուի հարսանեկան կերպարը կյանքի ամենակարևոր և հուզիչ օրերից մեկում։ Հրապարակված կադրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել դերասանուհու հետևորդների շրջանում,…

Տեսնել ավելին

ՆԳ նախարարն պարգևատրել է ջրասուզակներին՝ Փամբակ գետում իրականացված որոնողական աշխատանքների համար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակներին, որոնք հունիսի 15–22-ը ներգրավված են եղել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներում։Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը…

Տեսնել ավելին