ՀԱՊԿ ղեկավարությունը հաստատում է՝ Հայաստանը շարունակում է անդամակցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։ Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցության հարցը նիստում չի քննարկվել, իսկ Երևանից կազմակերպությանը անդամակցության կարգավիճակը փոխելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում կամ ծանուցում չի ներկայացվել։ Մասադիկովը նաև նշել է, որ տարբեր քաղաքական…

Տեսնել ավելին

Մասիսի միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինները ստացել են երկու հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, վարույթը հարուցվել է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները…

Տեսնել ավելին

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է

Փաստաբան Արսեն Բաբայանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Նրա խոսքով՝ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է վարչական հսկողություն՝ միաժամանակ արգելելով Վազգեն Սաղաթելյանին հանդես գալ հրապարակային հայտարարություններով և ելույթներով։ Փաստաբանը դատական որոշման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։

Տեսնել ավելին

Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով։ Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, ինչպես նաև 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և որպես խափանման…

Տեսնել ավելին

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը…

Տեսնել ավելին

Վթարի պատճառով Գեղարքունիքի 7 գյուղում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 3-ին՝ ժամը՝ 07.00-ից մինչև հունիսի 4-ը՝ ժամը՝ 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեսնել ավելին

Դատարանը քննում է կեղծ վարորդական վկայական ներկայացնելու դեպք

Շիրակի մարզի դատարանում, դատավոր Արտյոմ Ռուդիկի Ավետիսյանի վարույթով քննվում է Ա. Մ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի մասին տվյալները հասանելի են «Դատալեքս» համակարգում։ Ըստ մեղադրանքի՝ Ա. Մ.-ն, տեղյակ լինելով, որ իր օգտագործած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է, այն օգտագործել է որպես իրական փաստաթուղթ և ներկայացրել իրավաբանական նշանակություն ունեցող տվյալներ հաստատելու նպատակով։ Դեպքը տեղի է ունեցել…

Տեսնել ավելին

ՌԴ քաղաքացիություն առանց դատվածության տեղեկանքի․ Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով մինչև 2028 թվականի հունվարի 1-ը Ուկրաինայի քաղաքացիները և Ուկրաինայում մշտապես բնակված քաղաքացիություն չունեցող անձինք, Ռուսաստանի քաղաքացիության համար դիմելիս, ազատվում են դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։ Հիշեցնենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմողները սովորաբար պետք է ներկայացնեն…

Տեսնել ավելին

Մի՛ սեղմեք այս հղումների վրա․ կարևոր զգուշացում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կրկին հիշեցնում է չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին։ «Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում…

Տեսնել ավելին

Սամվել Կարապետյանի անձնագիրը վերադարձվել է․ ընտրական արգելքը վերացվել է

Դատարանը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը և վերադարձրել նրա ՀՀ անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, և նրա նկատմամբ կիրառվել էին դատավարական սահմանափակումներ, այդ թվում՝ անձնագրի հանձնումը իրավապահ մարմիններին։ Չնայած ընթացող քրեական գործին՝ դատարանը թույլ…

Տեսնել ավելին