Փամբակ գետում հայտնաբերվել է 13 տարեկան աղջկա մարմինը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»։

Տեսնել ավելին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ պաշտոնում կմնա մինչև Լեյբորիստական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։ Նա արդեն տեղեկացրել է թագավոր Չարլզին իր որոշման մասին և հայտնել, որ ընտրական գործընթացը կսկսվի հուլիսի 9-ին և կավարտվի հուլիսի 16-ին։ Հնարավոր հիմնական թեկնածուն համարվում է Էնդի Բերնեմը՝ Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետը, որը վերջերս հաղթել է…

Տեսնել ավելին

Ինչու դատավորներ Զեյնալյանն ու Վարդանյանը չեն մասնակցի ընտրական գործի քննությանը

Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին քաղաքական ուժերի  դիմումների միավորման գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին կայացված է ՍԴ աշխատանքային որոշում։  Հիշեցնենք՝ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժերի կողմից դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք հիմնականում պահանջում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝…

Տեսնել ավելին

Նոր մանրամասներ Արտենիի խոշոր վթարից․ 11 տուժած, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 քաղաքացի։Նախարարության տվյալներով՝ երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։Եվս հինգ տուժածի վիճակը ծանր է, իսկ երեքինը՝ թեթև։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տեսնել ավելին

Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները

Հունիսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Տեսնել ավելին

Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ

Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ…

Տեսնել ավելին

ՍԴ-ն ընտրությունների վերաբերյալ գործերը միավորել է և կքննի դատարանի նույն նիստում

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրաՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի…

Տեսնել ավելին

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը Կերչի թերակղզու վրա․ 4 զոհ, 28 վիրավոր

Չորս մարդ է զոհվել, ևս 28-ը վիրավորվել են Կերչի թերակղզու վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Թշնամու ԱԹՍ-ների հարձակման հետևանքով, ցավոք, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ չորս մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել»,- գրել է Ակսյոնովը իր Max ալիքում։ Նրա…

Տեսնել ավելին

Գառնիում հինգ քաղաքացի մնացել էին գետի մյուս ափին․ փրկարարները նրանց անվտանգ դուրս են բերել

Հունիսի 20-ին՝ ժամը 18։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի «Քարերի սիմֆոնիա» կոչվող հատվածի մոտ հինգ քաղաքացի անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները կատարել են գետանցում և գետի մյուս…

Տեսնել ավելին

Հունիսի 21-ը տարվա ամենաերկար օրն է․ որքան կտևի ցերեկը Երևանում

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ ազդարարելով աստղագիտական ​​ամռան սկիզբը Հյուսիսային…

Տեսնել ավելին