Արմավիրի մարզում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ մեկ մարդ հոսպիտալացվել է
Հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկներ։ Նախնական տվյալներով՝ բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը։ Դեպքի հետևանքով արձանագրվել է վառելիքի արտահոսք, սակայն…
