Հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկներ։
Նախնական տվյալներով՝ բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը։ Դեպքի հետևանքով արձանագրվել է վառելիքի արտահոսք, սակայն հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Ըստ առկա տեղեկությունների՝ մեկ անձ հոսպիտալացվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
