«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով։
Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, ինչպես նաև 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։
Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։
Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով
