ՀԱՊԿ ղեկավարությունը հաստատում է՝ Հայաստանը շարունակում է անդամակցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։

Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցության հարցը նիստում չի քննարկվել, իսկ Երևանից կազմակերպությանը անդամակցության կարգավիճակը փոխելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում կամ ծանուցում չի ներկայացվել։

Մասադիկովը նաև նշել է, որ տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունները կարող են պայմանավորված լինել քաղաքական գործընթացներով և չեն ազդում Հայաստանի պաշտոնական կարգավիճակի վրա ՀԱՊԿ-ում։