Ընտրական միջամտության գործ․ ՔԿ-ն քննության առարկա է դարձնում հրապարակված ցուցակը

Օբյեկտիվ.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Ռուսաստանի Դաշնությունից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի վերաբերյալ տեղեկատվությունը կդառնա քննության առարկա։ Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱԱԾ-ի հայտարարության հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հրապարակումը նույնպես կներառվի քննության նյութերում։ Նախաքննությունը շարունակվում է։

Տեսնել ավելին

Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել

Օբյեկտիվ.am-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17:10-ին), գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմոլոգիական ցանցի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40.77° և արևելյան երկայնության 44.37° աշխարհագրական կոորդինատներով՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.5։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման…

Տեսնել ավելին

Հայաստան – Ղազախստան․ ոչ-ոքի ընկերական խաղում

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել հաշիվը, իսկ հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդմիջումից հետո։ 50-րդ րոպեին հյուրերը դուրս եկան առաջ. գոլի հեղինակ դարձավ Գրոզնիի Ախմատ ակումբի հարձակվող Մաքսիմ Սամորոդովը։ Սակայն Հայաստանի հավաքականը շատ արագ պատասխանեց։ Ընդամենը երեք…

Տեսնել ավելին
Սիսիան

Ապատեղեկատվություն Սիսիանի վերաբերյալ․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Օբյեկտիվ.am-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարածվող տեղեկությունները, թե Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա է իրականացվել, չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ հաղորդագրության՝ այսօր Սիսիանի համայնքային ոստիկանության բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձի չվճարման հարցով։ ՆԳՆ-ից ընդգծում են, որ տարածվող…

Տեսնել ավելին
Անձրևանոց

Երևանում հորդառատ անձրևներ են սպասվում․ ինտենսիվ տեղումներ՝ հարավային հատվածներում

Օբյեկտիվ.am-ին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջիկա ժամերին Երևան քաղաքում սպասվում են հորդառատ անձրևներ, որոնք առավել ինտենսիվ կլինեն քաղաքի հարավային հատվածներում։ Ինչպես տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ տեղումները կլինեն կարճատև, սակայն ինտենսիվ բնույթի։

Տեսնել ավելին
Արամ Դանիելյան

Բռնագանձում Արամ Դանիելյանի գործով․ ինչ է որոշել Հակակոռուպցիոն դատարանը

Օբյեկտիվ.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին կայացրել է վճիռ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված հայցով։ Դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց։ Վճռով Հայաստանի Հանրապետության օգտին ենթակա է բռնագանձման անշարժ և շարժական գույք, այդ թվում՝ Երևան քաղաքում…

Տեսնել ավելին

Վարժական հավաքներից չներկայանալը՝ ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ

ՀՀ դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ հիշեցնելով, որ վարժական հավաքից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։Գերատեսչության տվյալներով՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 4-Ն որոշմամբ՝ 2026 թվականի ընթացքում անցկացվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի վարժական հավաքներ։«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ վարժական հավաքի համար ծանուցված…

Տեսնել ավելին

«Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «2026 թվականի հունիսի 8-ից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկավոր է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ թարմ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, լոլիկի, վարունգի, ճակնդեղի, գլուխ սոխի, կանաչ սոխի, պղպեղի, ձմերուկի, սեխի և կանաչիների խմբաքանակներից նմուշառման և նիտրատներ ցուցանիշով լաբորատոր փորձարկման արդյունքները»։

Տեսնել ավելին

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են

ՀՀ ՔԿ-ն հայտնում է. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, ով հայտնի է «գող Բջե» կեղծանունով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց…

Տեսնել ավելին

«Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը չեղարկելու վերաբերյալ։Այսպիսով, ԿԸՀ-ի որոշմամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է մասնակցել ընտրական գործընթացին և կմնա ընտրապայքարի մեջ։Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում, որի արդյունքում դիմումը մերժվել է։

Տեսնել ավելին