Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել

Օբյեկտիվ.am-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17:10-ին), գրանցվել է երկրաշարժ։

Սեյսմոլոգիական ցանցի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40.77° և արևելյան երկայնության 44.37° աշխարհագրական կոորդինատներով՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.5։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 3 բալ։

Սեյսմիկ իրադարձությունը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Հալավար, Շահումյան, Լեռնանցք և Լեռնապատ գյուղերում՝ 2–3 բալ ուժգնությամբ։