Ապատեղեկատվություն Սիսիանի վերաբերյալ․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Սիսիան

Օբյեկտիվ.am-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարածվող տեղեկությունները, թե Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա է իրականացվել, չեն համապատասխանում իրականությանը։

Ըստ հաղորդագրության՝ այսօր Սիսիանի համայնքային ոստիկանության բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձի չվճարման հարցով։

ՆԳՆ-ից ընդգծում են, որ տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա իրականացրել, ապատեղեկատվություն են։

Գերատեսչությունը կոչ է անում զերծ մնալ չստուգված և մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից։