Վարժական հավաքներից չներկայանալը՝ ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ

ՀՀ դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ հիշեցնելով, որ վարժական հավաքից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։
Գերատեսչության տվյալներով՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 4-Ն որոշմամբ՝ 2026 թվականի ընթացքում անցկացվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի վարժական հավաքներ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ վարժական հավաքի համար ծանուցված քաղաքացին պարտավոր է ներկայանալ զինվորական հաշվառման համապատասխան մարմին։
Դատախազությունը նշում է, որ վարժական հավաքից խուսափելը կամ ծանուցմամբ նախատեսված պարտականությունները չկատարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշված արարքի համար նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-ից 3 տարի ժամկետով։

Օբյեկտիվ.am