Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը

Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի…

Տեսնել ավելին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ներսիսյան փողոց 10Ա շենք («Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն), Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-12:00 Հասրաթյան փողոց զորամաս, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-12:00 Գ․Շերամի և Տիչինայի փողոցներ մասնակի, Երևանի…

Տեսնել ավելին

Վաղը հայտնի կդառնա ԿԸՀ-ի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի հարցով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը՝ ժամը 15:00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։ Հիշեցնենք, որ դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։

Տեսնել ավելին

Ծնողները կարող են վճարվող ազատ ժամ ստանալ․ նոր նախագիծ ԱԺ-ում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել աշխատող ծնողների սոցիալական երաշխիքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ներկայացմամբ՝ «ծնողական ժամի» շրջանակում մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողները կկարողանան օրական կես ժամ բացակայել աշխատանքից՝ պահպանելով վարձատրությունը։ Երեք և ավելի երեխա ունեցող ծնողների…

Տեսնել ավելին

Վթարից հետո ճանապարհը 15 րոպեում չազատելու դեպքում կտուգանեն․ Ավինյանը՝ նոր նախաձեռնության մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն ավտովթարների դեպքում ճանապարհների արագ ազատման նպատակով։ Նախագծի համաձայն՝ ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը։ Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ վթարի հետևանքով կան տուժածներ կամ տրանսպորտային…

Տեսնել ավելին

Ընտրական նոր սահմանափակում․ քննարկվում է՝ ովքե՞ր չեն կարող մասնակցել քվեարկությանը

ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է նոր մոտեցում ընտրություններին մասնակցելու կարգում։ Ըստ նախագծի՝ համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններից առաջ վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս՝ 183 օր, բնակվել են Հայաստանում։ Հեղինակների հիմնավորմամբ՝…

Տեսնել ավելին

ԹԵՍՏ. Միայն հայ գրականության իսկական գիտակները կհավաքեն 9/9

🔘 Հովհաննես Թումանյան🔘 Ավետիք Իսահակյան🔘 Րաֆֆի 2․Ո՞ր գրողն է գրել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ 🔘 Եղիշե Չարենց🔘 Վահան Տերյան🔘 Հովհաննես Շիրազ 3․Ո՞րտեղ է ծնվել Հովհաննես Թումանյանը։ 🔘 Թիֆլիս🔘 Դսեղ🔘 Ալեքսանդրապոլ 4․Ո՞ր գրողն է հեղինակել «Խաչագողի հիշատակարանը»։ 🔘 Մուրացան🔘 Րաֆֆի🔘 Նար-Դոս 5․Ո՞վ է գրել «Անուշ» պոեմը։ 🔘 Ավետիք Իսահակյան🔘 Հովհաննես Թումանյան🔘 Դերենիկ Դեմիրճյան 6․Ո՞ր հայ…

Տեսնել ավելին

Առողջության համընդհանուր ապահովագրությունը կգործի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 2028 թվականի հունվարի 1-ից կներառի երկրի բոլոր քաղաքացիներին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը հետադարձ չունեցող գործընթաց է և առաջիկա տարիներին փուլ առ փուլ կընդլայնվի՝ ընդգրկելով նոր շահառուների խմբեր։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ…

Տեսնել ավելին

1.3 մլրդ դրամի ծրագիրը ուշանում է․ նոր ժամկետ՝ մարզահամերգային համալիրի համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է երկարաձգել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին տրամադրված ավելի քան 1.3 միլիարդ դրամ բյուջետային վարկի մարման ժամկետը։ Համապատասխան նախագծի համաձայն՝ համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և էլեկտրական համակարգի արդիականացման աշխատանքների ավարտը նախատեսված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել, ինչի հետևանքով առաջարկվում է վարկի մարման ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել երեք…

Տեսնել ավելին

Դատախազությունը` «Արարատցեմենտ»-ի հետ կապված հայտարարություն է տարածել

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը)…

Տեսնել ավելին