Դպրոցների փակման մասին պնդումները կեղծ են. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը  հայտարարություն է տարածել. «Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի…

Տեսնել ավելին

Հոգեբանական թեստ․ Ի՞նչպիսի մարդ եք դուք

1. Ազատ ժամանակը նախընտրում եք անցկացնել՝ 2. Անսպասելի խնդրի դեպքում՝ 3. Ո՞րն է ձեզ ավելի շատ բնորոշ. Արդյունքներ Շատ A պատասխաններ.Դուք ակտիվ, վճռական և առաջնորդող անձնավորություն եք։ Սիրում եք նախաձեռնություն ցուցաբերել և պատասխանատվություն վերցնել։ Շատ B պատասխաններ.Դուք խորաթափանց, մտածող և ստեղծագործ մարդ եք։ Նախընտրում եք վերլուծել իրավիճակները և ինքնուրույն որոշումներ կայացնել։ Շատ C պատասխաններ.Դուք հավասարակշռված,…

Տեսնել ավելին

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է սահմանում Հայաստանից գյուղմթերքի ներմուծման համար

Ռոսսելխոզնադզորը 2026 թ. հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և ուղարկվող սերմնապտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ տարանցման վրա։ Պատճառը՝ բուսասանիտարական վերահսկման և ապրանքների տեղաշարժի հաստատման մեխանիզմների բացակայությունն է։ Սահմանափակումները կգործեն մինչև համապատասխան անվտանգության և վերահսկման ալգորիթմի մշակումը։Նշվում է նաև, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, 2019-ի կառուցվածքային փոփոխություններից հետո ստանձնելով…

Տեսնել ավելին

Փաշինյանը բացահայտել է Պուտինի հետ վերջին զրույցի մանրամասները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի որոշ մանրամասներ՝ նշելով, որ այն անցել է դրական մթնոլորտում։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում Փաշինյանը հայտնել է, որ Պուտինը զանգահարել է իրեն ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու նպատակով, ինչի համար ինքը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին։ «Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, շնորհակալություն հայտնեցի,…

Տեսնել ավելին

Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Փաշինյանի ուղերձը Մելոնիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր…

Տեսնել ավելին

Զգուշացում. «Սանովասկ» դեղի այս սերիան չօգտագործել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊ ընկերությանը 2026 թվականի հունիսի 1-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Սանովասկ (ացետիլսալիցիլաթթու), 75 մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ Իրբիտսկի Քիմիադեղագործական գործարան ԲԲԸ) դեղի 90624 սերիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»…

Տեսնել ավելին

Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, Ս.Կ.-ի աջակիցների,…

Տեսնել ավելին

Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՔԿ-ն հայտնում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 2-ին զորամասում հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։

Տեսնել ավելին

ՊՆ զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի․ հայտնի են նախնական տվյալներ

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Տեսնել ավելին

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում․ հրապարակվել են հասցեները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման պատճառով մի շարք հասցեներում կլինի էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում։Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 1 փողոց մասնակի, Արարատյան 1 զանգված 2, 4, 6, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կուրղինյան փողոց մասնակի և Շահումյան 2 փողոց մասնակի, Արարատյան 1 զանգված 4/1, 6/1, 8/1 շենքեր…

Տեսնել ավելին