«ԱրմԼուր»-ը հայտնում է, որ Փամբակի ուսումնական զորամասում անցկացվող վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ Ըստ ահազանգի՝ նա Սովետաշենի զորամասից է։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ զինծառայողը վիրահատվել է և ներկայում գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները՝ անձնական տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի մասին, թույլ չեն տալիս»,- նշել են նախարարությունից։
