Հունիսի 28-ին Երևանի կենտրոնում կփակվեն մի շարք փողոցներ․ մանրամասներ

Հունիսի 28-ին «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

Սահմանափակումները կգործեն հետևյալ ժամանակացույցով.

06:30–09:00

  • Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց),
  • Փավստոս Բուզանդի փողոց։

07:30–10:00

  • Խանջյան փողոց,
  • Տիգրան Մեծի պողոտա,
  • Երվանդ Քոչարի փողոց։

07:30–10:30

  • Ալեք Մանուկյան փողոց,
  • Ավետիք Իսահակյան փողոց,
  • Տերյան փողոց,
  • Թումանյան փողոց,
  • Աբովյան փողոց։

08:00–12:00

  • Վազգեն Սարգսյան փողոց,
  • Բեյրութի փողոց,
  • Արգիշտիի փողոց,
  • Մաշտոցի պողոտա,
  • Հակոբ Պարոնյան փողոց,
  • Պռոշյան փողոց,
  • Մարշալ Բաղրամյան պողոտա,
  • Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)։

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է նախապես պլանավորել երթուղիները և հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից։

Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։