Փաստաբան Վարազդատ Հարությունյանի տեղեկացմամբ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել՝ իբր ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ։
Փաստաբանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Գործի փաստական հանգամանքներին չենք կարող անդրադառնալ՝ նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին»,- նշել է Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Փաստաբանը հավելել է, որ դատավորի և նիստի ժամի մասին կհայտնեն դրանք հայտնի դառնալուն պես։
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
