Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 25-ին ստորագրել է մի շարք օրենքներ և օրենսդրական փաթեթներ, որոնք վերաբերում են արդարադատության, ճանապարհային անվտանգության, տեղական ինքնակառավարման, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ ոլորտների կարգավորումներին։
Ստորագրված փաստաթղթերի թվում են՝
- Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքը,
- «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը,
- Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող մի շարք օրենքներ,
- «Տարածական տվյալների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,
- Ճանապարհային երթևեկության անվտանգության, պետական տուրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների փաթեթը,
- Քրեական և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը,
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները,
- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Նախագահի կողմից ստորագրված օրենքները նպատակ ունեն կատարելագործել մի շարք ոլորտների իրավական կարգավորումները և ապահովել ընդունված օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։
