Դերասանուհի Անժելա Սարգսյանի դուստրը ամուսնանում է․ լուսանկարներ

Այսօր ուրախ և հիշարժան օր է դերասանուհի Անժելա Սարգսյանի ընտանիքում։ Նրա դստեր հարսանեկան արարողությունն է, և դերասանուհին արդեն կիսվել է հարսնացուի առաջին կադրերով։

Անժելա Սարգսյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է հարսնացուի հարսանեկան կերպարը կյանքի ամենակարևոր և հուզիչ օրերից մեկում։

Հրապարակված կադրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել դերասանուհու հետևորդների շրջանում, որոնք ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղում նորապսակներին՝ մաղթելով երջանկություն, սեր և ամուր ընտանիք։