Հունիսի 28-ին «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
Սահմանափակումները կգործեն հետևյալ ժամանակացույցով.
06:30–09:00
- Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց),
- Փավստոս Բուզանդի փողոց։
07:30–10:00
- Խանջյան փողոց,
- Տիգրան Մեծի պողոտա,
- Երվանդ Քոչարի փողոց։
07:30–10:30
- Ալեք Մանուկյան փողոց,
- Ավետիք Իսահակյան փողոց,
- Տերյան փողոց,
- Թումանյան փողոց,
- Աբովյան փողոց։
08:00–12:00
- Վազգեն Սարգսյան փողոց,
- Բեյրութի փողոց,
- Արգիշտիի փողոց,
- Մաշտոցի պողոտա,
- Հակոբ Պարոնյան փողոց,
- Պռոշյան փողոց,
- Մարշալ Բաղրամյան պողոտա,
- Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)։
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է նախապես պլանավորել երթուղիները և հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
