Զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա․ Տուլայում վնասվել է քիմիական ձեռնարկություն

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հունիսի 26-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ռուսաստանի մի շարք շրջաններին, այդ թվում՝ Մոսկվային, բռնակցված Ղրիմին և Տուլայի մարզին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է շուրջ 660 ԱԹՍ։

Տուլայի մարզում թիրախ է դարձել Նովոմոսկովսկի «Ազոտ» քիմիական գործարանը։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածներից հետո լսվել են բազմաթիվ պայթյուններ, հաղորդվել է նաև ամոնիակի հոտի և էլեկտրամատակարարման խափանումների մասին։ Մարզի իշխանությունները հայտնել են, որ վնասվել են արդյունաբերական օբյեկտ, էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տուն, մեկ կին վիրավորվել է։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ տասնյակ անօդաչուների գրոհի մասին, ինչի հետևանքով ժամանակավորապես սահմանափակվել էր մի շարք օդանավակայանների աշխատանքը։ Հարվածների մասին տեղեկություններ են ստացվել նաև բռնակցված Ղրիմից։