Երևանում 5 ամսով կսահմանափակվի երթևեկությունը․ որ ճանապարհն է փակվելու

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես կփակվի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը։

Քաղաքապետարանը քաղաքացիներին և վարորդներին հորդորում է հաշվի առնել սահմանափակումը, նախապես պլանավորել իրենց երթուղիները և հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից՝ երթևեկության խցանումներից և անհարմարություններից խուսափելու համար։