Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտուրը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն բացահայտ խոսում են Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստության մասին։
«Եթե նախկինում ՆԱՏՕ-ի երկրները սահմանափակվում էին պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Կիևի ռեժիմին աջակցելով, ապա այժմ Արևմուտքում բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են պատերազմի մեզ հետ՝ ավելացնելով ռազմական և հարձակողական բյուջեները»,- բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
