Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Այսօր իրավապահները ներխուժել են ՀՅԴ ՀԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարան․ քիչ առաջ հայտնի դարձավ, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ, բնականաբար, որևէ խախտում կամ արգելված առարկա չի հայտնաբերվել

Քննչական կոմիտեից քիչ առաջ  հայտնեցին, որ Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: