«Նոր Մերիլին Մոնրո»․ Քիմ Քարդաշյանը կտրուկ փոխել է իր կերպարը և հայտնվել է բոլորովին նոր տեսքով։
Պապարացիները նրան նկատել են Բևերլի-Հիլզում՝ մաշկաբանության կլինիկա այցելելիս։ 45-ամյա բիզնեսվոմենը դուրս է եկել պլատինե կարճ բոբ սանրվածքով՝ հրաժարվելով իր սովորական երկար մուգ մազերից։ Նրա նոր ոճը հիշեցնում է Մերիլին Մոնրոյի դասական կերպարը։

Քարդաշյանը կրել է բեժ գույնի oversize վերարկու՝ խորը դեկոլտեով, ինչպես նաև Gucci-ի բարձրակրունկ կոշիկներ և զանգվածային ձեռքի պայուսակ։ Կերպարը լրացրել են մեծ սև արևային ակնոցները և L.A. Dodgers թիմի գլխարկը։
Երկրպագուները ակտիվորեն քննարկում են նրա փոփոխությունը՝ այն անվանելով «շքեղ», «անսպասելի» և «չափազանց սազող» նոր ոճ։
