Մոտ 20 հազար ֆերմեր կստանա աջակցություն․ մեկնարկել է կաթի արտադրության սուբսիդավորման ծրագիրը

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի հնարավորություն կունենա ստանալու ավելի բարձր եկամուտ՝ կառավարության նոր աջակցության ծրագրի շրջանակում։ Առաջին անգամ պետությունը սուբսիդավորում է կաթի արտադրությունը՝ նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսության զարգացումը և բարձրացնել գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունը։

Կառավարությունը հորդորում է շահառուներին շտապել, քանի որ դիմումների ընդունման համար սահմանված ժամկետը մոտենում է ավարտին։

Սուբսիդավորման գումարը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, սեփական անունով բացված բանկային հաշվեհամարը, ինչպես նաև 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները, հայտնում են ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։