Ռուսաստանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրի պղծման դեպքի առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ակնկալում է, որ դեպքի առնչությամբ ձերբակալված անձը կկրի օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Նա նաև նշել է, որ Մոսկվայում տարակուսանքով են ընդունել Հայաստանի իշխանությունների արձագանքի բացակայությունը՝ պնդելով, որ պաշտոնական Երևանը չի արտահայտել հստակ դիրքորոշում տեղի ունեցածի վերաբերյալ։
