ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է, որ ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց համար։
Դեսպանատան հաղորդմամբ՝ նման խախտումները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի տվյալ անձինք հետագայում զրկվեն ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։
«Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ այցելողներին պահպանել երկրի օրենքները և հետևել վիզայի պայմաններին՝ խուսափելու համար հետագա սահմանափակումներից։
