Nune

Հանրապետության նախագահը Մհեր Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև

Հանրապետության նախագահը ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հանրապետության տոնի առթիվ նրան պարգևատրել բարձր պետական շքանշանով։ Մհեր Գրիգորյանը պարգևին արժանացել է հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների և երկարամյա գործունեության համար։

Տեսնել ավելին

Պրեմիերա․ Արմենչիկը ներկայացրել է իսպաներեն «Bajo La Luna» երգը

Արմենչիկը ներկայացրել է նոր իսպանալեզու երգ՝ «Bajo La Luna», որի թարգմանությունը նշանակում է՝ «Լուսնի տակ»։ Երգը արդեն հասանելի է բոլոր հարթակներում և ներկայացված է որպես 2026 թվականի նոր թողարկում։

Տեսնել ավելին

Ավագ դասարանների աշակերտների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Օբյեկտիվ․am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ ԿԳՄՍ նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների սովորողների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել պատասխանատու վարքագծի ձևավորմանը։…

Տեսնել ավելին

37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25-ը ձերբակալվել են

Օբյեկտիվ.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։Ըստ ՔԿ-ի՝ նրանք մեղադրվում են Ա.Ա.-ին օժանդակելու, 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիների նյութապես շահագրգռելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում իրականացնելու համար։Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25…

Տեսնել ավելին

Կառավարությունը փոխել է ուսուցիչների վերապատրաստման կարգը

Օբյեկտիվ.am-ը Կառավարությունից տեղեկանում է, որ գործադիրը փոփոխություններ է կատարել ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման գործընթացը կարգավորող նախկին որոշման մեջ։Փոփոխությունների նպատակն է ապահովել ուսուցիչների ավելի արդյունավետ և որակյալ մասնագիտական զարգացումը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանն ու հանրակրթության ոլորտի շարունակական բարելավմանը։Նոր կարգավորմամբ հստակեցվել է վերապատրաստումների կառուցվածքը՝ ըստ մոդուլների, մակարդակների և շրջափուլերի։ Քանի որ գործող կարգում ատեստավորման փուլերն ու…

Տեսնել ավելին

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի աջակցություն

Օբյեկտիվ.am-ը Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։Քննարկվել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ու զարգացման ծրագրերին։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստում…

Տեսնել ավելին

Դատարանը անվավեր է ճանաչել Սերժ Սարգսյանի անունից կնքված գործարքը․ պետությունը կստանա 131 մլն դրամ

Գլխավոր դատախազությունից տեղեկանում են, որ դատարանը բավարարել է պետության շահերի պաշտպանության վերաբերյալ հերթական հայցը, որի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ։Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին կնքված պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձը և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերությունը գործարք էին իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա…

Տեսնել ավելին

Կառավարությունը աջակցում է արտահանողներին․ ջերմոցային արտադրանքի համար կգործեն փոխհատուցումներ, հայտնի են չափերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել Հայաստանից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսվարողներին՝ արտահանման դժվարությունների պայմաններում։ Մասնավորապես, 2026 թվականի հունիսին արտահանված ջերմատնային արտադրության համար կտրամադրվեն փոխհատուցումներ․1) ելակի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 770 դրամ, 2) լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 275 դրամ, 3) պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 400 դրամ, 4)…

Տեսնել ավելին

Սամվել Սամվելյանը ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հրաման է ստորագրել, որով Սամվել Սամվելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Օբյեկտիվ․am»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ Սամվել Սամվելյանը, ով զբաղեցնում էր ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը (արդարադատության առաջին դասի խորհրդական), 2026 թվականի հունիսի 3-ից ազատվել է…

Տեսնել ավելին

ՔԿ-ն հայտնում է․ 50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են լայնածավալ գործողություններ։Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ 50-ից ավելի հասցեներում անցկացվում են խուզարկություններ։Տեղեկությունը «Օբյեկտիվ.am»-ը ստացել է նրա ֆեյսբուքյան գրառումից։

Տեսնել ավելին