Գլխավոր դատախազությունից տեղեկանում են, որ դատարանը բավարարել է պետության շահերի պաշտպանության վերաբերյալ հերթական հայցը, որի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ։
Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին կնքված պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձը և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերությունը գործարք էին իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող 0.40935 հա հողամասի վերաբերյալ։
Քանի որ տվյալ հողամասի վերադարձը համարվել է անհնար, դատարանի վճռով սահմանվել է, որ որպես անվավերության հետևանք ընկերությունից կբռնագանձվի համապատասխան գումարը։
Տեղեկությունը հայտնում է «Օբյեկտիվ.am»-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազությանը։
Դատարանը անվավեր է ճանաչել Սերժ Սարգսյանի անունից կնքված գործարքը․ պետությունը կստանա 131 մլն դրամ
