Սամվել Սամվելյանը ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հրաման է ստորագրել, որով Սամվել Սամվելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Օբյեկտիվ․am»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ Սամվել Սամվելյանը, ով զբաղեցնում էր ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը (արդարադատության առաջին դասի խորհրդական), 2026 թվականի հունիսի 3-ից ազատվել է պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա։

Հրամանը կայացվել է՝ ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով նաև Սամվել Սամվելյանի դիմումը։