Չորս մարդ է զոհվել, ևս 28-ը վիրավորվել են Կերչի թերակղզու վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Թշնամու ԱԹՍ-ների հարձակման հետևանքով, ցավոք, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ չորս մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել»,- գրել է Ակսյոնովը իր Max ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածներին կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները։
